«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետին, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի և 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետին համապատասխան՝ 1․ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Խաչիձորի փողոցի N 4/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականության բնակավայրերի նպատակային նշանակությամբ 1000 քմ մակերեսով հողամասը (գործառնական նշանակությունը՝ այլ հողեր, կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0068-0027) փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակությամբ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |