|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 մայիսի 2020 թվականի N 38-Ա |
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ 1. Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի N 8 հասցեում գտնվող Ջերմուկի համայնքապետարանի վարչական շենքի 47,9 քմ տարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ՀՀ Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնին՝ ծառայություն իրականացնելու նպատակով: Տարածքի օգտագործման իրավունքի ժամկետը՝ 5 (հինգ) տարի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը օրվանից: |
Կողմ -6 ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՍԱՆԱՍԱՐ ԲԱԳՐԱՏՅԱՆ ԱՐՏԱԿ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|