Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 6-րդ և 42-րդ կետերի պահանջներով` 1. Հաստատել «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի «Քաղաքացու բյուջե» ենթադրամաշնորհի մրցույթի հայտադիմումների գնահատման արդյունքները և հաղթող նախագիծ հայտարարել Ջերմուկ համայնքի Կարմրաշեն գյուղի աշխատանքային խմբի կողմից ներկայացրածը:
2. Սույն որոշման առաջին կետում նշված ենթադրամաշնորհի համար սահմանել համայնքային ներդրում՝ 500 /հինգ հարյուր/ եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով՝ ՀՀ կենտրոնական բանկի կողմից տվյալ տվյալ օրվա սահմանած փոխարժեքով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |