| «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ  և  35-րդ հոդվածի 1-ին  մասի 7-րդ կետերին համապատասխան՝ 1. Հաստատել ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի  ենթակա բյուջետային հիմնարկների և ՀՈԱԿ-ների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
 2․ Ջերմուկ համայնքի արվեստի դպրոցներում դասատուների, «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում  մարզիչների ու գրադարանավարների,  «ԶԱՏԻԿ» մանկապարտեզ» ՆՈՒՀ և «Գնդեվազի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում դաստիարակների  համար հաստատել  հետևյալ դրույքաչափերը.
    ա/ միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցողներ՝ 
  - մինչև  15 տարվա մասնագիտական ստաժի առկայությամբ  - 125 000 դրամ
  - 15 և ավելի տարվա մասնագիտական ստաժի առկայությամբ - 135 000 դրամ
 բ/ բարձրագույն կրթություն ունեցողներ
 - մինչև 15 տարվա մասնագիտական ստաժի առկայությամբ -130 000 դրամ
 -15 և ավելի տարվա մասնագիտական ստաժի առկայությամբ-140 000 դրամ
 3.  Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թ. հունվարի  26-ի N 29-Ն հրամանի 3-րդ  և նշյալ հրամանով հաստատված  N 1 հավելվածի  25-րդ կետերին համապատասխան,  հաշվի առնելով, որ ամառային սեզոնի հետ կապված ավելանում է երիտասարդ կանանց զբաղվածությունը, որի հետևանքով կտրուկ ավելանում է նախադպրոցական տարիքի երեխաներին «Զատիկ» մանկապարտեզում ժամանակավորապես տեղավորելու դիմումների քանակը՝ իրավունք վերապահել մանկապարտեզի տնօրենին, համայնքի ղեկավարի որոշմամբ, ըստ անհրաժեշտության ավելացնելու խմբերի քանակը 1-ից 2-ով: Նման խմբերում աշխատողներին ընդունել պայմանագրային հիմունքներով՝ սահմանված կարգով կնքելով ժամկետային աշխատանքային պայմանագրեր։
 4․ Սահմանել, որ մինչև 2022 թվականի մարտի 1-ը «Ջերմուկ համայնքի քաղաքային գրադարան» համայնքային հիմնարկը և «Ջերմուկի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ–ը իրենց գործունեությունը ծավալում են 2021 թվականի համար հաստատված հաստիքացուցակների հիման վրա։
 5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ–ի հաստիքացուցակի, որը ուժի մեջ կմտնի 2022 թվականի մարտի 1-ից։  |