«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի համաձայն և հաշվի առնելով Ջերմուկ համայնքի ավագանու ֆինանսավարկային և համայնքի սոցիալ-տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված եզրակացությունը՝ 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |