«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի, 16-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասիդրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ:
2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
3. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի հիման վրա ուժը կորցրած ճանաչել Ջերմուկի համայնքի ավագանու 2013 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին»N 25-Ն, Հերհերի համայնքի ավագանու 2016թ. մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Հերհերի համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 7-Ն որոշումները:
4. Սույն որոշման 1-ին կետը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ 2-րդ կետն ուժի մեջ է մտնում 2016 թվականի դեկտեմբերի 1-ին: |