|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 հուլիսի 2019 թվականի N 51-Ա |
«ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով 1. Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 2-րդ փողոցի N 3/3 հասցեում գտնվող վարչական շենքը՝ 459,69 քմ ընդհանուր մակերեսով, և դրա պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասը՝ 234,9 քմ ընդհանուր մակերեսով անորոշ ժամկետով և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել՝ «Ջերմուկ համայնքի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ արտադպրոցական կրթա-մշակութային գործունեություն իրականացնելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը օրվանից: |
Կողմ -6 ԲԱԳՐԱՏՅԱՆ ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|