Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 98-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 դեկտեմբերի 2022 թվականի N 98-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ.

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 25-րդ կետերի պահանջով և նկատի ունենալով, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2022 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին տրամադրվելու են նպատակային հատկացումներ՝ դրամաշնորհներ՝

1. Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի և «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ընթացիկ ծախսերի  և սույն թվականի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական գործողությունների հետևանքով  Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 27 բնակելի շենքում բնակվող բնակիչներին և  «Ջերմուկ համայնքի ճոպանուղի» համայնքային հիմնարկին պատկանող գույքին պատճառված վնասների փոխհատուցման ծրագրերի ֆինանսավորման նպատակով հաստատել Ջերմուկ համայնքի 2022 թվականի բյուջեի` համայնքի ղեկավարի առաջարկած հետևյալ փոփոխությունները՝

1) եկամտային «37-03-00-պետական բյուջեից գույքին պատճառված վնասների փոխհատուցման  ֆինանսավորման նպատակով դրամաշնորհ » և «37-09-00- պետական բյուջեից տրամադրվող այլ ընթացիկ դրամաշնորհ» գործառնական դասակարգումներով  հոդվածները համապատասխանաբար  ավելացնել  14.0 մլն (տասնչորս միլիոն)  և  1376.43 հազար (մեկ միլիոն երեք հարյուր յոթանասունվեց հազար չորս հարյուր երեսուն) ՀՀ դրամներով:

2) ծախսային  «04-05-05-53-վերգետնյա էլեկտրոտրանսպորտային ուղևորափոխադրման ծառայություն» գործառնական դասակարգման «4252- մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում»   և «4861-այլ կապիտալ ծախսեր» տնտեսագիտական հոդվածներին համապատասխանաբար 4.0 մլն (չորս միլիոն) ՀՀ դրամով և 8.0 մլն (ութ միլիոն) ՀՀ դրամով և «06-01-01- բնակարանային շինարարություն» գործառնական դասակարգմամբ «4861- այլ կապիտալ ծախսեր» տնտեսագիտական հոդվածը  2.0 մլն  (երկու միլիոն ) ՀՀ դրամով: 

3) Ջերմուկ համայնքի ««ԶԱՏԻԿ» մանկապարտեզ» ՆՈՒՀ և «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿԻ-ի ծախսերի կատարման նախահաշիվների «09-01-01-51-նախադպրոցական կրթություն» գործառնական դասակարգմամբ «4637- ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» տնտեսագիտական հոդվածը համապատասխանաբար ավելացնել 1328.43 հազար (մեկ  միլիոն  երեք  հարյուր քսանութ հազար չորս հարյուր երեսուն) ՀՀ դրամով և 48.0 հազար (քառասունութ )ՀՀ դրամով, որից 1280.43 հազար (մեկ միլիոն երկու հարյուր ութսուն հազար չորս հարյուր երեսուն) ՀՀ դրամը ուղղել սոցիալական որոշ խմբերի՝ 1.5-5 տարեկան կրթության և զարգացման առանձնահատուկ կարիք ունեցող թվով 9 (ինը) երեխաների նախադպրոցական կրթության ապահովման համար, 96.0 հազար (իննսունվեց հազար) ՀՀ դրամը՝ նույն կազմակերպությունում թվով 4 (չորս) մանկավարժների «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում» ծրագրի շրջանակներում  վերապատրաստում իրականացնելու նպատակով:

2․ Ի գիտություն ընդունել համայնքի 2022 թվականի բյուջեն հետևյալ  ցուցանիշներով՝

   եկամուտներ՝ 974,845,215,0 ՀՀ դրամ

   ծախսեր՝       974,845,215,0 ՀՀ դրամ

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: 


Կողմ -10

ԱՐՍԵՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԲԱԲԱՅԱՆ ԺԻՐԱՅՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner