«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42-րդ ենթակետի համաձայն 1. Համայնքի ղեկավարի կողմից համայնքի կազմի մեջ մտնող գյուղական բնակավայրերում անասնաբուժական ծառայության աշխատանքներին աջակցելու նպատակով անասնաբույժին՝ անասնաբուժական ծառայությունների դիմաց վճարել ըստ պայմանական անասնագլխաքանակի հաշվով:
2. Մեկ պայմանական անասնագլխաքանակի անասնաբուժական ծառայության դիմաց սահմանել 100 ՀՀ դրամ վճար՝ հիմք ընդունելով ստորև նշված գործակիցները.
խոշոր եղջերավոր կենդանիներ ՝ 1.0 միավոր
մանր եղջերավոր կենդանիներ՝ 0.6 միավոր
խոզ՝ 0.3 միավոր
ձի՝ 0.6 միավոր
թռչուն ՝ 0.1 միավոր
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |