«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով Ջերմուկ համայնքի Կարմրաշեն գյուղի վարչական ղեկավարի առաջարկությունը՝ 1. Համաձայնություն տալ Ջերմուկ համայնքի Կարմրաշեն գյուղի՝ խորհրդային տարիներին հողամասերի ոռոգման նպատակով կառուցված, սակայն անավարտ մնացած և երբեք չշահագործված խողովակաշարը (այսուհետ՝ գույք) ապամոնտաժելու և համայնքի կարիքների համար օգտագործելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի պիտանելիության և մաշվածության աստիճանը, դրա հետագա օգտագործման հնարավորությունները որոշակիացնելու համար համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կազմում առաջադրել համայնքի ավագանու անդամ Արտավազդ Գևորգյանի թեկնածությունը:
3.Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի մի մասը, ըստ հանձնաժողովի համապատասխան եզրակացության, տրամադրել Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղի ոռոգման համակարգը վերանորոգելու, մի մասը՝ համայնքի ոլորտային այլ անհրաժեշտ կարիքների համար, մնացած մասը՝ օրենքով սահմանված կարգով ներկայացնել գնահատման և օտարել գնահատող կազմակերպության կողմից ներկայացված արժեքով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |