Այսօր: Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 79-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով Ջերմուկ համայնքի Կարմրաշեն գյուղի վարչական ղեկավարի առաջարկությունը՝

1. Համաձայնություն տալ Ջերմուկ համայնքի Կարմրաշեն գյուղի՝  խորհրդային տարիներին հողամասերի ոռոգման նպատակով կառուցված, սակայն անավարտ մնացած  և երբեք չշահագործված խողովակաշարը (այսուհետ՝ գույք) ապամոնտաժելու և համայնքի կարիքների համար օգտագործելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի պիտանելիության և  մաշվածության աստիճանը, դրա հետագա օգտագործման հնարավորությունները որոշակիացնելու համար համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կազմում առաջադրել համայնքի ավագանու անդամ Արտավազդ Գևորգյանի թեկնածությունը:

3.Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի մի մասը, ըստ հանձնաժողովի համապատասխան եզրակացության, տրամադրել Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղի ոռոգման համակարգը վերանորոգելու, մի մասը՝ համայնքի ոլորտային այլ անհրաժեշտ կարիքների համար, մնացած մասը՝ օրենքով սահմանված կարգով ներկայացնել գնահատման և օտարել գնահատող կազմակերպության կողմից ներկայացված արժեքով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner