Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 73-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 77-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով՝

1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների 2021 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային  դրույքաչափերը հաստատելու մասին» N 77-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

 ա/ որոշմամբ հաստատված հավելված 1-ից հանել «Առանձնացված ստորաբաժանումներ»՝ «2. Քաղաքացիական կացության  ակտերի  գրանցման Ջերմուկի տարածքային բաժին-1» հատվածը, «Ընդհամենը՝  թվաքանակ  - 33» արտահայտության մեջ «33» թիվը փոխարինել «32» թվով,

 բ/ որոշմամբ հաստատված հավելված 2-ից հանել «Առանձնացված ստորաբաժանումներ»–«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Ջերմուկի տարածքային բաժին» հաստիքացուցակ–հատվածը։

գ/ «Աշխատակազմ (համայնքային ծառայության պաշտոններ)» մասը լրացնել նոր՝  8.1  տողով հետևյալ բովանդակությամբ՝

   8․1    Առաջատար մասնագետ– ՔԿԱԳ սպասարկման կենտրոնի մասնագետ    1     185600     185600

2․ Որոշմամբ հաստատված հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելվածի։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարի կողմից Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում սույն որոշմամբ պայմանավորված փոփոխությունները կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։


ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ                       
ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner