Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ և 481 հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ հաստատված Կարգի 46.2 կետի «թ» ենթակետը՝ 1. Համաձայնություն տալ Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 32,84252 հա ընդհանուր մակերեսով հինգ միավոր արդյունաբերական նպատակային նշանակությամբ հողամասերը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրել ընդերքօգտագործման իրավունք ունեցող «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը: Կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասերի ցանկը՝ համաձայն սույն որոշման N 1 հավելվածի:
2. Համաձայնություն տալ Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 42,722535 հա ընդհանուր մակերեսով իննը միավոր արդյունաբերական նպատակային նշանակությամբ հողամասերը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրել ընդերքօգտագործման իրավունք ունեցող «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը: Կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասերի ցանկը՝ համաձայն սույն որոշման N 2 հավելվածի:
3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարի գինը սահմանել 167 000 (հարյուր վաթսունյոթ հազար) դրամ՝ 1 հեկտարի համար, ժամկետը՝ 2034 թվականի հունվարի 1-ը, նպատակը՝ արդյունաբերական օբյեկտներ կառուցելու համար:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|