|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 հոկտեմբերի 2020 թվականի N 67-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀՐԱՏԱՊ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետին, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշումը՝ 1․ Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում Ջերմուկ համայնքում հրատապ անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների ձեռքբերումն իրականացնելու մեկ անձից գնման ձևով՝ կնքվելիք պայմանագրերի պահանջները տարածելով կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների վրա:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
Կողմ -6 ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|