«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածներին համապատասխան՝ 1․ Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Ջերմուկի տարածքային բաժնի գործունեության դադարեցմամբ պայմանավորված ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի ապրիլի 28-ի «Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման Ջերմուկի տարածքային բաժնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 20-Ն որոշումը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
|