Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 1. Սահմանել Ջերմուկ համայնքի վարչական տարածքում տեղական տուրք վճարողի կողմից համապատասխան թույլտվություն ստանալուց հետո գործունեությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան չկազմակերպելու և չիրականացնելու դեպքում տեղական տուրք վճարողի նկատմամբ նախազգուշացում կամ թույլտվության կասեցում կամ թույլտվության դադարեցում կիրառելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |