Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետի պահանջներով և համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշման՝ 1․ Հավանություն տալ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը. համայնքին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասը (հողատեսքը՝ այլ, մակերեսը՝ 0,03376 հա, կադաստրային ծածկագիրը՝ 10-028-0174-0015) փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակությամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |