«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝
1․ Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 31-ի արտահերթ նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը.
1․1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 26-ի N 79-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․2․ Ջերմուկի համայնքի «Զատիկ» մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․3․ Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի N 87-Ա որոշումը նոր խմբագրությամբ շարադրելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։