|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 ապրիլի 2022 թվականի N 36-Ա |
«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-34-րդ հոդվածներին համապատասխան, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ 1. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, Ջերմուկի համայնքապետարանի, Վայոց ձոր թեմի և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի համագործակցությամբ Վայոց ձորի մարզի համայնքների երիտասարդների համար կազմակերպվող «Երիտասարդական համախմբում» խորագրով հավաքներին Ջերմուկ համայնքի երիտասարդների մասնակցությունն ապահովելու նպատակով՝ ըստ անհրաժեշտության՝ համայնքապետարանի կողմից նշանակված պատասխանատու անձի ներկայացրած հիմնավոր հաշվարկ-փաստաթղթերի հիման վրա համապատասխան գումարի չափով ավելացնել համայնքի 2022 թվականի բյուջեի «08-4-1-51- երիտասարդական ծրագրեր» գործառնական դասակարգման «4229-այլ տրանսպորտային ծախսեր» տնտեսագիտական հոդվածը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է «Երիտասարդական համախմբում» խորագրով հավաքների մեկնակման օրվանից ծագած հարաբերությունների վրա։ |
Կողմ -12 ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ԱՐՍԵՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|