«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան
1. Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 30-ի արտահերթ նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը.
1.1. Ջերմուկ համայնքի 2017 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան
1.2. Ջերմուկ համայնքի 2016 թվականի հաշվապահական հաշվեկշիռները և գույքագրման փաստաթուղթը հաստատելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան
1.3. Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 16-ի N 18-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան
1.4. Գույք ձեռք բերելու նպատակով «Ջերմուկի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային հիմնարկին դրամական հատկացում կատարելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան
1.5. Գույք նվիրելու մասին.
զեկ. համայնքի ղեկավար Վ. Հովհաննիսյան
1.6. Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 65-Ա և 2017 թվականի մարտի 2-ի N 30-Ա որոշումների մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.7. Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 16-ի N 20-Ա որոշման 2-րդ կետը մասնակի չեղյալ ճանաչելու և որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.8. Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը հավանություն տալու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Ա. Գառնիկյան
1.9. Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գինը և պայմանները հաստատելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Ա. Գառնիկյան
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: