Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ և 481 հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ հաստատված Կարգի 46.2 կետի «ա» ենթակետը՝ 1. Համաձայնություն տալ Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 7/5/4 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 4 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակությամբ ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության Ջերմուկի մասնաճյուղին:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման ամսական վճարի գինը սահմանել 5 000 (հինգ հազար) դրամ, ժամկետը՝ 2021 թվականի հունվարի 1-ը, նպատակը՝ բանկոմատ տեղադրելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |