«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետին համապատասխան, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հունվարի 26-ի «ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները հաստատելու մասին» N 29-Ն հրամանով՝
1.Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ենթակա բյուջետային հիմնարկների և ՀՈԱԿ-ների աշխատակիցների 2019 թվականի թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 76-Ա որոշմամբ հաստատված «Ջերմուկ համայնքի «Զատիկ մանկապարտեզ» ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում, խմբերի ավելացման հետ կապված, ավելացնել ֆիզկուլտուրայի հրահանգչի և պարուսույցի 0,25-ական հաստիքային միավորներ և բուժքրոջ 0,5 հաստիքային միավոր՝ հաշվի առնելով ՀՈԱԿ-ի խմբերից մեկի՝ Կեչուտ գյուղում գտնվելու և առանձին սպասարկվելու անհրաժեշտության հանգամանքը: Ըստ այդմ՝
-«Ջերմուկ համայնքի «Զատիկ մանկապարտեզ» ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում՝
* 7-րդ տողի «հաստիքային միավորը» սյունակի «1» թիվը փոխարինել «1,25» թվով, համապատասխանաբար՝ «գումարը» սյունակի «115 000» թիվը փոխարինել «143750» թվով,
* 8-րդ տողի «հաստիքային միավորը» սյունակի «1» թիվը փոխարինել «1,25» թվով, համապատասխանաբար՝ «գումարը» սյունակի «115 000» թիվը փոխարինել «143750» թվով
* 24-րդ տողի «հաստիքային միավորը» սյունակի «1» թիվը փոխարինել «1,5» թվով, համապատասխանաբար՝ «գումարը» սյունակի «100 000» թիվը փոխարինել «150000» թվով
* «Ընդամենը» տողի «Հաստիքային միավորը» սյունակում «32,47» թիվը փոխարինել «33,47» թվով, իսկ «Գումարը» սյունակում «3658900» թիվը փոխարինել «3766400» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է ս/թ հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա: