Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ 1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 24-ի «Ջերմուկ համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելու, Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11-ի N 2-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 15-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման հավելված 1-ում՝
ա․ «Քաղաքացիական աշխատանք կատարողներ-4» տողում «4» թիվը փոխարինել «3» թվով
բ․ «Ընդամենը՝ թվաքանակ- 27» տողում «27» թիվը փոխարինել «26» թվով։
2) որոշման հավելված 2-ում՝
ա․ 17–րդ տողը հանել
բ․ 18-րդ տողի «հաստիքային միավորները» սյունակի «2» թիվը փոխարինել «1» թվով, «Ընդամենը աշխատավարձ (դրամ)» սյունակի «238000» թիվը փոխարինել «119000» թվով
գ․ 21-րդ տողի «հաստիքային միավորները» սյունակի «1» թիվը փոխարինել «0,5» թվով, «Ընդամենը աշխատավարձ (դրամ)» սյունակի «187300» թիվը փոխարինել «93650» թվով
դ․ 23-րդ տողի «հաստիքային միավորները» սյունակի «1,5» թիվը փոխարինել «1» թվով, «Ընդամենը աշխատավարձ (դրամ)» սյունակի «178500» թիվը փոխարինել «119000» թվով
3) «Քաղաքացիական աշխատանք կատարողներ» բաժինն ամփոփող «Ընդամենը» տողի «4» թիվը փոխարինել «2» թվով, իսկ «687100» թիվը փոխարինել «380800» թվով
4) «Տեխնիկական սպասարկման անձնակազմ» բաժինն ամփոփող «Ընդամենը» տողի «6,5» թիվը փոխարինել «5․5» թվով, իսկ «1046700» թիվը փոխարինել «893550» թվով
5) «Ընդամենը/աշխատակազմ» տողի «26,5» թիվը փոխարինել «23,5» թվով, «5690940» թիվը փոխրաինել «5171990» թվով,
6) «Ընդհանուրը» տողի «33,5» թիվը փոխարինել «30,5» թվով, իսկ «8180622» թիվը փոխարինել «7661672.» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից։ |