Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 38-Լ
 

Զեկ. ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 57-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով, «Հավաքների ազատության մասին» օրենքի 15-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով լիազոր մարմնի կողմից հաստատված, ՀՀ արդարադատության, Ներքին գործերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ համաձայնեցված «Համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը և ձևը հաստատելու մասին» մեթոդական ուղեցույցը՝

1․ Հաստատել՝         

1) Ջերմուկ համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի։

2) Ջերմուկ համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի և հավաքների մասին իրազեկման թերթիկի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 15-ի «Ջերմուկ համայնքում հանրային հավաքներ անցկացնելու մասին իրազեկումների գրանցամատյանի ձևը և վարման կարգը հաստատելու մասին» N 57-Ա որոշումը։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.59 Կբ)
(42.00 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner