Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Ջերմուկի համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 10-ի N 17-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի 17-րդ կետի 1-ին ենթակետը՝ 1․ Ջերմուկ համայնքի ղեկավարին կից՝ համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնի կազմում որպես ավագանու ներկայացուցիչներ առաջադրել Արտուշ Սիմոնյանի, Մխիթար Այվազյան և Ժիրայր Բաբայանի թեկնածությունները (համաձայնությամբ):
2․ Ջերմուկ համայնքի ղեկավարին կից՝ կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի խորհրդակցական մարմնի կազմում որպես ավագանու ներկայացուցիչներ առաջադրել Մանան Գևորգյանի, Մարինե Մկրտչյանի և Վարուժան Վահանյանի թեկնածությունները (համաձայնությամբ):
2. Ուժը կորցրած ճանաչել Ջերմուկի համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի «Ջերմուկի համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմնի կազմում ավագանու ներկայացուցիչ առաջադրելու մասին» N 58-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |