Համաձայն Հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 22-28-րդ կետերի, Ջերմուկ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 24-ի N 67-Ա որոշման, հիմք ընդունելով հողամասն աճուրդով վաճառելու մասին 2025 թվականի հոկտեմբերի 30-ի N 15 արձանագրությունը՝ որոշում եմ՝
1․ Հաստատել բնակելի կառուցապատման նպատակով 2025 թվականի հոկտեմբերի 30-ին կայացած Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի N 42/6 հասցեում գտնվող 10-002-0034-0086 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նշանակության հողամասի (գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման), մակերեսը՝ 40 (քառասուն) քմ, օտարման աճուրդի արդյունքները և հիմք ընդունելով հողամասն աճուրդով վաճառելու մասին Ջերմուկի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 30-ի N 15 արձանագրությունը` Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի N 42/6 հասցեում գտնվող հողամասը 120 000 (հարյուր քսան հազար) դրամով օտարել աճուրդի միակ մասնակից Արտակ Արամայիսի Հարությունյանին:
2. Սույն որոշման առաջին կետում նշված գումարի վճարման հաշվեհամարն է՝ 900365031625։
3. Արտակ Արամայիսի Հարությունյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր:
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտակ Արամայիսի Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: