«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի N 12-Ն որոշմամբ հաստատված կարգը և հաշվի առնելով Ջերմուկ քաղաքի բնակիչների դիմումները և դրանց հիման վրա համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի (սոցիալական աշխատող) կողմից կազմված սոցիալական դեպքի վարման գործերը՝ 1. Ջերմուկի համայնքի 2019 թվականի բյուջեի «Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» /4729/ հոդվածից դրամական օգնություններ տրամադրել համայնքի հետևյալ բնակիչներին՝
Արփինե Առուստամյան՝ 100 000 (հարյուր հազար) դրամ
Նազիկ Աբգարյան՝ 100 000 (հարյուր հազար) դրամ
Գեղանի Խաչատրյան՝ 100 000 (հարյուր հազար) դրամ
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |