«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 26-րդ և 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերին համապատասխան 1. Հաստատել Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ենթակա բյուջետային հիմնարկների և ՀՈԱԿ-ների աշխատակիցների 2017 թվականի թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 1 և 2 հավելվածների:
2. Ջերմուկ համայնքի արվեստի դպրոցներում դասատուների, Ջերմուկ համայնքի մանկապատանեկան մարզադպրոցում և «Կ. Ա. Ասրյանի անվան շախմատի դպրոց» ՀՈԱԿ-ում մարզիչների, Ջերմուկ համայնքի քաղաքային գրադարանում մատենագետի և գրադարանավարների, ««ԶԱՏԻԿ» մանկապարտեզ ՆՈՒՀ» և «Գնդեվազի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում դաստիարակների համար հաստատել հետևյալ դրույքաչափերը.
ա/ միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցողներ՝
- մինչև 15 տարվա մասնագիտական ստաժի առկայությամբ - 110 000 դրամ
- 15 և ավելի տարվա մասնագիտական ստաժի առկայությամբ - 120 000 դրամ
բ/ բարձրագույն կրթություն ունեցողներ
- մինչև 15 տարվա մասնագիտական ստաժի առկայությամբ -115 000 դրամ
-15 և ավելի տարվա մասնագիտական ստաժի առկայությամբ-125 000 դրամ
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թ. հունվարի 26-ի N 29-Ն հրամանի 3-րդ և նշյալ հրամանով հաստատված N 1 հավելվածի 25-րդ կետերին համապատասխան, հաշվի առնելով, որ ամառային սեզոնի հետ կապված ավելանում է երիտասարդ կանանց զբաղվածությունը, որի հետևանքով կտրուկ ավելանում է նախադպրոցական տարիքի երեխաներին «Զատիկ» մանկապարտեզում ժամանակավորապես տեղավորելու դիմումների քանակը՝ իրավունք վերապահել մանկապարտեզի տնօրենին, համայնքի ղեկավարի որոշմամբ, ըստ անհրաժեշտության ավելացնելու խմբերի քանակը 1-ից 2-ով: Նման խմբերում աշխատողներին ընդունել պայմանագրային հիմունքներով՝ սահմանված կարգով կնքելով ժամկետային աշխատանքային պայմանագրեր:
5. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի հիման վրա ուժը կորցրած ճանաչել Ջերմուկի համայնքի ավագանու 2016 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, ենթակա բյուջետային հիմնարկների և ՀՈԱԿ-ների աշխատակիցների 2016 թվականի թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 6-Ա որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա:
|