«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46 հոդվածին, 83-րդ հոդվածի 1-ին կետին. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «ը» ենթակետին համապատասխան 1. համաձայնվել Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող համայնքային սեփականություն համարվող 624,6 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը (ընդհանուր՝ 38 միավոր հողակտոր, որոնց ծածկագրերը՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի) վարձակալության իրավունքով ընդերքօգտագործման իրավունք ունեցող «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը երկրաբանական հետազոտություններ կատարելու նպատակով օգտագործման տրամադրելու մասին Ջերմուկի համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով հողամասերի տարեկան վարձավճարի չափը` 1 հա համար՝ 6000 դրամ (վեց հազար), վարձակալմամբ օգտագործելու ժամկետը`01.01.2034 թ.:
2.համաձայնվել Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող համայնքային սեփականություն համարվող 49,1 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը (ընդհանուր՝ 22 միավոր հողակտոր, որոնց ծածկագրերը՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի) մրցույթային եղանակով վարձակալությամն իրավունքով օգտագործման տրամադրելու մասին Ջերմուկի համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով հողամասի` վարձակալությամբ օգտագործման տրամադրելու նպատակը`լեռնահատկացման տարածքի սպասարկման գոտի, տարեկան վարձավճարի չափը` 1 հա համար՝ 6000 դրամ (վեց հազար), վարձակալմամբ օգտագործելու ժամկետը`01.01.2034 թ.:
3. Սահմանել, որ սույն որոշման առաջին կետում նշված հողամասերը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից շահագործվող Ամուլսարի ոսկու հանքավայրի լեռնահատկացման տարածքում գտնվելու պատճառով (սկեման ներկայացվում է սույն որոշմանը կից) վարձակալության իրավունքով օգտագործման է տրամադրվում առանց մրցույթի:
4. Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան իրավունք վերապահել Ջերմուկ համայնքի ղեկավարին «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության հետ կնքելու հողօգտագործման պայմանագիր:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորոդող օրվանից: |