«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 18-րդ կետին և «Տեղական տուրքերի ու վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներին համապատասխան 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների 2018 թվականի դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի հիման վրա ուժը կորցրած ճանաչել Ջերմուկի համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2017 թվականի տեղական տուրքերի և վճարների միասնական դրույքաչափեր սահմանելու մասին» N 13-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա: |