Տեղի ունեցավ քննարկում Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման հարցերի շուրջ։Նախ ամփոփ տեղեկատվություն ներկայացվեց նախորդ նիստերի ընթացքում կայացված որոշումների և հանձնարարականների հիման վրա կատարված աշխատանքների վերաբերյալ:
Քննարկվեց ձմեռային խաղերի անցկացման օրակարգային հարցերը,խաղերի անցկացման վայրերում անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման և այլնի վերաբերյալ։
Հանձնարարվեց պատասխանատուներին Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպչական աշխատանքներն իրականացնել ըստ սահմանված ժամանակացույցի, ընթացիկ խնդիրների դեպքում ներկայացնել դրանց լուծման հնարավորություններն ու քայլերը։ |