Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի, Ջերմուկի քաղաքապետի և «Ալշիրսուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2003 թվականի նոյեմբերի 26-ին կնքված (վավերացված է Վայքի նոտարի կողմից 01․12․2003 թ․ սեղանամատյանում 275-ով) և Ջերմուկի քաղաքապետի և «Արսքար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2003 թվականի դեկտեմբերի 16-ին կնքված (վավերացված է Վայքի նոտարի կողմից 18․12․2003 թ․ սեղանամատյանում 289-ով) հողամասի վարձակալության պայմանագրերի 22․3–րդ կետի՝ որոշում եմ՝
1. Հիմք ընդունելով «Ալշիրսուր» ՍՊ ընկերության մասնակիցների կողմից իրենց սեփականության իրավունքով պատկանող շինության գործառնական նշանակությունը փոխելու հանգամանքով պայմանավորված շինությունը սպասարկող հողամասի կադաստրային արժեքը համայնքային բյուջե վճարելու փաստը՝ լուծված համարել ՍՊԸ–ի և Ջերմուկի քաղաքապետ Ռ․ Մարկոսյանի միջև 2003 թվականի նոյեմբերի 26-ին կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը։
2․ Հաշվի առնելով Ջերմուկ քաղաքային համայնքի կողմից «Արսքար» ՍՊ ընկերությանը պատկանող շինության՝ թիվ 2 ջերմակայանի, համայնքի կարիքների համար «Ջերմուկ խոշորացված համայնքի կոմունալ սպասարկման ոլորտի տեխնիկական վերազինում և գյուղատնտեսության ոլորտի աջակցություն» ծրագրի կատարման շրջանակներում 23․03․2018 թվականին գնելու հանգամանքը՝ 28․03․2028 թվականից լուծված համարել «Արսքար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Ջերմուկի քաղաքապետ Ռ․ Մարկոսյանի միջև 2003 թվականի դեկտեմբերի 16-ին կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: