«Նորմատիվ իրավական ակտերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին և 3-րդ մասին, ինչպես նաև 34-րդ հոդվածին համապատաuխան՝ որոշում եմ՝
1․ Ջերմուկ համայնքի ղեկավարի 2021 թվականի օգոստոսի 23-ի «Վարչական վարույթ իրականացնող մշտական հանձնաժողով ստեղծելու և վարչական վարույթ հարուցելու մասին» N 336-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝
«1․ Ջերմուկ համայնքում վարչական մարմինների՝ համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի կողմից վարչական վարույթ իրականացնելու նպատակով ստեղծել մշտական հանձնաժողով հետևյալ կազմով՝
հանձնաժողովի նախագահ՝ Աշոտ Խաչատրյան- համայնքի ղեկավարի տեղակալ
հանձնաժողովի քարտուղար՝ Գոհար Թադևոսյան -համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար
անդամներ՝ Կարեն Գևորգյան– համայնքի ղեկավարի խորհրդական
Արտուշ Սիմոնյան - «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ–ի տնօրեն
Հայկ Դավթյան - իրավախորհրդատուի ծառայություն մատուցող
Արսեն Գառնիկյան- համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ
Սաթենիկ Կարապետյան– համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ
Վաղինակ Մանուկյան- համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ
Արման Հայրապետյան– համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և
հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ»
2․ Ջերմուկ համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 9-ի «Համայնքային հանձնաժողով ստեղծելու մասին» N 320-Ա որոշման մեջ կատարել լրացում՝ հանձնաժողովի անդամների կազմում ավելացնել «Գևորգյան Կարեն–համայնքի ղեկավարի խորհրդական» բառերը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։