Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան՝ հաշվի առնելով Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի բնակիչ Զոհրաբ Նորիկի Զոհրաբյանի դիմումը (մտից՝ N 745, 15․05․2025 թ․) որոշում եմ՝
1․ Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի բնակիչ Զոհրաբ Նորիկի Զոհրաբյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով (հիմք՝ Կեչուտ գյուղի Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 30․04․1991 թ․ N 7 որոշում) պատկանող Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղու վրա գտնվող անշարժ գույքին՝ տնամերձ հողամասին, տրամադրել հետևյալ հասցեն՝
Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Երևանյան խճուղի N 27/13:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակմանը հաջորդող օրվանից: