Այսօր: Ուրբաթ, 1 Օգոստոսի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 58-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հուլիսի 2025 թվականի N 58-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՅԳՈՒ ՏԱՐԱԾՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ՉԱՓԱԳՐՄԱՄԲ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱԿՏՈՐՆԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 46-րդ, 48-րդ, 48․1–րդ, 76-րդ և 81-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին»N 286 որոշման VIII բաժնի դրույթները՝

1․ Ջերմուկ քաղաքի քաղաքային այգու տարածքի ընդհանուր օգտագործման հողամասերից չափագրմամբ առանձնացված հողակտորները (այսուհետ՝ հողամաս) տրամադրել օգտագործման կառուցապատման կամ վարձակալության իրավունքով՝ առանց գույքային միավոր բաժանման՝ որակավորում ունեցող չափագրողի կողմից տրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծին համապատասխան:

2․Սահմանել, որ  հողամասը կառուցապատման կամ վարձակալության իրավունքով օգտագործման է տրամադրվում

ա/ մրցույթով՝ հրապարակային սակարկությունների միջոցով, ընդ որում՝ մինչև 20 քառ. մետր մակերեսով կրպակների, առևտրի և սպասարկման այլ օբյեկտների համար կառուցապատման իրավունքը տրամադրվում է առանց մրցույթի,

բ/ մինչև 5 (հինգ) տարի ժամկետով, հողամասերի նշանակությանը համապատասխան շահագործելու և բնակչությանը ծառայություններ մատուցելու նպատակով։

3․ Հողամասերը կառուցապատման իրավունքով առանց մրցույթի տրամադրման դեպքում վճարի չափ սահմանել ամսական 1000 (հազար) դրամ՝ 1 քմ–ի համար՝ ամառային ամիսների համար, և ամսական 500 (հինգ հարյուր) դրամ՝ տարվա մյուս ամիսների համար՝ անկախ գործունեության ծավալումից, իսկ մրցույթով՝ հրապարակային սակարկությունների միջոցով տրամադրման դեպքում վարձավճարի (վճարի) մեկնարկային չափը սահմանել 1000 (հազար) դրամ։

4․  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -8

ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ԱՐՍԵՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner