Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, Ջերմուկ համայնքի և «ՍՏԱՐՏ–ՆԵՏ» ՍՊ ընկերության միջև 05․08․2024 թ․ կնքված Գույքի վարձակալության պայմանագրի 7․3–րդ կետի, հաշվի առնելով «ՍՏԱՐՏ–ՆԵՏ» ՍՊ ընկերության տնօրեն Ա․ Մարգարյանի դիմումը (մտից 1110, 17․07․2025 թ․)՝ որոշում եմ՝
1. Կողմերի համաձայնությամբ, վաղաժամկետ լուծել Ջերմուկ համայնքի և «ՍՏԱՐՏ–ՆԵՏ» ՍՊ ընկերության միջև 2024 թվականի օգոստոսի 5-ին կնքված Գույքի՝ օպտիկամանրաթելային մալուխների անցկացման նպատակով Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող Կեչուտ գյուղում գտնվող թվով 40 (քառասուն) հենասյուների վարձակալության պայմանագիրը։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագիրը լուծված համարել 2025 թվականի օգոստոսի 1-ից։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: