Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2020 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին տրամադրվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ՝
1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու Ջերմուկ համայնքի՝ ստորև ներկայացվող տնտեսական զարգացման ծրագրերը՝
ա) «Ջերմուկ քաղաքում ճեմուղու և ավտոկայանատեղիների կառուցում, մայթերի սալիկապատում և ասֆալտապատում, Հերհեր գյուղի 1-ին փողոցի ասֆալտապատում, Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցի բաժանարար գոտու բարեկարգում և կանաչապատում»,
բ) «Մինչև 300 կվտ/ժ արևային ֆոտովոլտային կայանի կառուցում»,
գ) «Ջերմուկ քաղաքի ճոպանուղու շինությունների հիմնանորոգում, նորերի կառուցում»,
դ) «Մանկական զարգացման կենտրոնի և դրան կից խաղահրապարակի կառուցում, «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մասնաշենքի մասնակի վերանորոգում, մանկապարտեզների բակերի բարեկարգում»,
ե) «Կեչուտ, Գնդեվազ, Հերհեր և Կարմրաշեն գյուղական բնակավայրերում արտաքին լուսավորության ցանցի կառուցում, գործող լուսավորության ցանցում էներգախնայող լուսատուների տեղադրում»,
զ) «Ջերմուկ քաղաքում բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ արդիականացում»,
2. ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման» կարգին համապատասխան կազմել և ՀՀ Վայոց ձորի մարզպետարան ներկայացնել սույն որոշման 1-ին կետի «ա»–ից «զ» ենթակետերում նշված ծրագրերի ֆինանսավորման հայտերի ամբողջական փաթեթները։
3. Սահմանել, որ ծրագրերի ներկայացման համար համայնքի 2020 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված դրանք իրականացնելու և համայնքի կողմից ներդրում կատարելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: