Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 70-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 42-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-34-րդ հոդվածներին համապատասխան՝

1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2021 թվականի մայիսի 20-ի «Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող ուղղակի վարձակալության տրվող ավտոտնակների, բնակելի և ոչ բնակելի տարածքների վարձավճարների չափը սահմանելու մասին» N 42-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

 ա․ որոշման վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը՝ բնակելի, ոչ բնակելի տարածքները և ավտոտնակները վարձակալության իրավունքով տրամադրելու, վարձավճարների չափը սահմանելու մասին»,

 բ․ որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր`3.1-ին կետով՝  «3․1․Համաձայնության տալ Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող անշարժ գույքը՝ բնակելի, ոչ բնակելի տարածքները և ավտոտնակները ուղղակի վարձակալության (առանց մրցույթի) տրամադրելու վերաբերյալ Ջերմուկ  համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ սահմանելով, որ վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ պայմանագրեր կնքելու, դրանցում փոփոխություն կատարելու և լուծելու մասին որոշումներն ընդունում է Ջերմուկ համայնքի ղեկավարը»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner