«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետին և 22-րդ կետին համապատասխան՝ 1. Համաձայնություն տալ՝
ա/ Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի 10-016-0208-0109 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 09102023-10-0011) հողամասը (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ վարելահող, մակերեսը՝ 0,70093 հա) գյուղատնտեսական գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 273500 (երկու հարյուր յոթանասուներեք հազար հինգ հարյուր) դրամ
գ/ Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի 10-016-0208-0110 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 09102023-10-0014) հողամասը (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ վարելահող, մակերեսը՝ 0,24007 հա) գյուղատնտեսական գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 94 000 (իննսունչորս հազար) դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |