«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ 1․ Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական՝ 2023 թվականի մայիսի 30–ի նիստի հետևյալ օրակարգը.
1․1․ Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Ա․ Ղազարյան
1․2․Ջերմուկ համայնքի վարչական տարածքում տեղական տուրք վճարողի կողմից համապատասխան թույլտվություն ստանալուց հետո գործունեությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան չկազմակերպելու և չիրականացնելու դեպքում տեղական տուրք վճարողի նկատմամբ նախազգուշացում կամ թույլտվության կասեցում կամ թույլտվության դադարեցում կիրառելու կարգը սահմանելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․3․ Ջերմուկ համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու կարգը սահմանելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․4․ Տեղական տուրքի և (կամ) վճարի արտոնությունների կիրառման համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․5․ Անշարժ գույքի հարկի գծով արտոնություն սահմանելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․6․ Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 21-ի N 35-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Գնդեվազ գյուղում գտնվող 10-016-0208-0034 կադաստրային ծածկագրով հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Ա․ Գառնիկյան
1․7․ Դրամական օգնություն տրամադրելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի պաշտոնակատար Մ․ Մարգարյան
1․8․ Ջերմուկ համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին
զեկ․ համայնքի ղեկավար Վ․ Արսենյան
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |