«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 27.1–ին հոդվածին համապատասխան՝
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2․ Ընդունել ի գիտություն, որ համայնքի կարճաժամկետ խնդիրները դիտարկվում են արդեն միջնաժամկետ (ՄԺԾԾ երեք տարվա կտրվածքով) կանխատեսումների համատեքստում, եկամուտները կանխատեսվում են համայնքային բյուջեին ամրագրված եկամուտներին առնչվող հարաբերությունները կարգավորող ՀՀ օրենսդրությամբ, ծախսերը հստակ արտացոլում են համայնքի զարգացման առաջնահերթություններն ու գերակայություններն ըստ գործառնական ոլորտների:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։