Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 91-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2025 թվականի N 91-Ա

«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 3-ԻՆ ԿՆՔՎԱԾ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով  2022 թվականի հունիսի 22-ի «Ջերմուկ համայնքում աղբահանության իրականացման կարգը և սանիտարական մաքրման սխեման հաստատելու, աղբահանության վճարների դրույքաչափերն ու կիրառվող արտոնությունները սահմանելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2013 թվականի հուլիսի 31-ի N 35-Ն որոշումն ուժը կորցած ճանաչելու մասին» N 67-Ն  որոշումը՝ որոշում եմ՝

1. Հաշվի առնելով Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 22-ի «Ջերմուկ համայնքում աղբահանության իրականացման կարգը և սանիտարական մաքրման սխեման հաստատելու, աղբահանության վճարների դրույքաչափերն ու կիրառվող արտոնությունները սահմանելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2013 թվականի հուլիսի 31-ի N 35-Ն որոշումն ուժը կորցած ճանաչելու մասին» N 67-Ն որոշման Հավելված 1-ով սահմանված՝ Ջերմուկ  համայնքում աղբահանության դիմաց գանձվող տեղական վճարների դրույքաչափերը՝ Ջերմուկի համայնքապետարանի և «Վեոլա Ջուր» ՓԲ ընկերության միջև 2024 թվականի հունվարի 3-ին կնքված ՎՁՄՋՔ–ԱՊ–03012024/13 աղբահանության պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունը՝ պայմանագրի 31 կետում «10 (տաս)» թիվը փոխարինել «15 (տասնհինգ)» թվով, իսկ «1290 (հազար երկու հարյուր իննսուն)» թիվը փոխարինել «1935 (հազար իննը հարյուր երեսունհինգ)» թվով։

2. «Վեոլա Ջուր» ՓԲ ընկերության հետ  օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված աղբահանության պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր:

3. Առաջարկել «Վեոլա Ջուր» ՓԲ ընկերությանը Ջերմուկ համայնքի բյուջե վճարել սույն որոշման 1-ին կետում նշված փոփոխությամբ առաջացած վերահաշվարկի անհրաժեշտության արդյունքում առաջացած գումարը՝ 21930 (քսանմեկ հազար իննը հարյուր երեսուն) դրամի չափով։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ««Վեոլա Ջուր» ՓԲ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner