Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին» N 12-Ն որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 1․ Ջերմուկի համայնքի 2022 թվականի բյուջեից 500 000–ական (հինգ հարյուր հազարական) դրամի չափով ֆինանսական օգնություն տրամադրել 44-օրյա պատերազմի զոհերի՝ թվով 12 ընտանիքներին՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |