«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան 1․ Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի երկրորդ նստաշրջանի հերթական՝ հոկտեմբերի 26–ի նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը.
1․1․ Ջերմուկ համայնքի 2022 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարողականի մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Ա․ Ղազարյան
1․2․ Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» և «Գնդեվազի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների մեջ փոփոխություն կատարելու և այդ փոփոխությունը հաստատելու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․3․ Ջերմուկի համայնքապետարանին սեփականության իրավունքով պատկանող շենքի առանձնացված տարածքը անհատույց օգտագործման տրամադրելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․4․ Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները հաստատելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․5․ Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 23-ի N 70-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․6․ Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11-ի N 2–Ա և 3-Ա որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․7․ Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում լրացում կատարելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին դիմելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․8․ Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքում և Կեչուտ գյուղում փողոցներ անվանակոչելու մասին․
զեկ․ համայնքի ղեկավարի օգնական Ա․ Սիմոնյան
1․9․ Դրամական օգնություն տրամադրելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Ա․ Առաքելյան
1․10․ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին․
զեկ․համայնքի ղեկավար Վ․ Արսենյան
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |