Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության՝ 2025 թվականի մայիսի 8-ի դիմում-հայտը՝ (մտից N 743, 15․05․2025 թ․)՝ որոշում եմ՝
1. Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող 10-016-0227-0008 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ջրագիծ կառուցելու համար նախագծանախահաշվային փատաթղթերի մշակման նպատակով «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը տալ նախագծման թույլտվություն։
2․ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: