Այսօր: Կիրակի, 8 Դեկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 308-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 նոյեմբերի 2024 թվականի N 308-Ա

«ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հաշվի առնելով «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Հ․ Ալոյանի դիմում-հայտերը (մտից՝ 2024 թվականի նոյեմբերի 14-ի N 1835)՝ որոշում եմ՝ 

1. «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը Ջերմուկ համայնքի ղեկավարի կողմից 2021 թվականի հուլիսի 7-ին տրված N 43,  2022 թվականի հունիսի 14-ին տրված 19, ինչպես նաև՝ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին տրված NN 38,40, 57, 41 և 63 շինարարության թույլտվությունների գործողության ժամկետները երկարաձգել մեկ տարի տաս ամիս ժամկետով:

2․ 2022 թվականի հունվարի 10-ին տրված N 4 և 2022 թվականի հուլիսի 10-ին տրված N 3 շինարարության թույլտվությունների գործողության ժամկետները երկարաձգել մեկ տարի վեց ամիս ժամկետով:

3․ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը պարտավոր է Ջերմուկի համայնքապետարանի 900365031567 հաշվեհամարին մուծել 1932000 (մեկ միլիոն իննը հարյուր երեսուներկու հազար) դրամ՝ տեղական տուրք։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner