Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 12-ի N 286 որոշման 38-41-րդ կետերի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի նիստի «Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ շենքերի (տարածքների), այդ թվում` միասնական ընդունարանների տեղակայման առաջարկվող վայրերին և պայմաններին հավանություն տալու մասին» N 29 արձանագրային որոշումը և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի՝ ս/թ նոյեմբերի 13-ի N 02/14.9/24869-17 գրությամբ ներկայացված առաջարկությունը՝ 1.Համաձայնություն տալ Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2017 թվականի հունիսի 20-ի 20062017-10-0011 սեփականության վկայական) Ձախափնյակ թաղամասի 2-րդ փողոցի N 3 հասցեում գտնվող մանկապարտեզի մասնաշենքի 1-ին հարկի՝ համայնքին սոցիալական ծառայություններ տրամադրող ստորաբաժանումների կողմից զբաղեցրած 144 քմ մակերսով տարածքը և դրան հարող հողատարածքից 200 քմ մակերեսով հողամասը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն կազմակերպելու և նշված հողամասում ընդունարան կառուցելու նպատակով:
2. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածին համապատասխան սույն որոշման ընդունման պահից չեղյալ ճանաչել Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի փետրվարի 12-ի «Ջերմուկի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող Ձախափնյակի N 27/5 հասցեում գտնվող հողամասն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» N 10-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|