Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետի պահանջներով և համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշման 1.Հավանություն տալ Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ սույն որոշման հավելված 1-ում ներկայացված գյուղատնտեսական նշանակության հողամասերը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ արդյունաբերական օբյեկտների հողերի գործառնական նշանակությամբ:
2.Հավանություն տալ Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը. համայնքային սեփականություն հանդիսացող՝ սույն որոշման հավելված 2-ում ներկայացված գյուղատնտեսական նշանակության հողամասերը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ արդյունաբերական օբյեկտների հողերի գործառնական նշանակությամբ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորոդող օրվանից:
|