Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝ որոշում եմ՝
1․ Ջերմուկ համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 11-ի «Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը որպես առանձին միավոր ճանաչելու և համայնքային սեփականություն գրանցելու մասին» N 81-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
ա/ վերնագրում «ԳՐԱՆՑԵԼՈՒ» բառից հետո ավելացնել «, ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 302-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ» բառերը,
բ/ավելացնել նոր՝ 2․1 կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «2.1․ Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ղեկավարի 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղում գտնվող՝ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կարգավիճակի մասին» N 302-Ա որոշումը։»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման օրվանից։