Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 06.04.2017թ. «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 346-Ն որոշման 22-րդ կետի պահանջով՝ 1. Հաստատել Ջերմուկ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունը՝ ի գիտություն ընդունելով, որ Ջերմուկ համայնքի համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան փողոց, շենք N 8) տեղադրված ազդարարման համակարգի 1 Ս-40 մոդելի շչակը և 1 Պ 164 մոդելի կառավարման վահանակը, որպես գույքային արժեք, ամրագրվել է համայնքի հաշվեկշռում
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |